Պաշտոնապես հաստատվեց՝ «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին, ձերբակալել են սպանություն կազմակերպելու մեղադրանքով, ընդ որում, խոսքը երկու սպանություն կազմակերպելու մասին է:
Մինչև «Չաղ Ռուստամին» ձերբակալելը, ամբողջ Երևանը խոսում էր այն մասին, որ «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության սպանության պատվերը հենց այս մարդն է տվել:
Սակայն իմ խնդիրը ոչ թե քրեական պատմությունների «խոհանոց» մտնելն է, այլ մի քանի սկզբունքային հարցեր առաջ քաշելը:
Ինչպե՞ս է պատահում, որ երբ Փաշինյանի «հեղափոխական» իշխանությունը «քրեական ենթամշակույթի» դեմ օրենք է ընդունում, դա ոչ թե զսպող գործոն է դառնում հանցագործությունների աճի համար, այլ հակառակը՝ բերում է նրան, որ փողոցում իրավապահները «խեղճանում» են «գողականների» առաջ:
Իսկ կարո՞ղ է այնպես պատահել, որ պարզվի էդ հեղինակությունները «տանիք» ունեն իշխանության վերնախավում:
Օրինակ, «քրեական մշակույթի» դեմ «անողոք պայքար» ծավալող Նիկոլ Փաշինյանն արդյոք պատրաստվու՞մ է մանդատը վայր դնելու պահանջ դնել իր սանիկ, ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող») առաջ, թե՞ Փաշինյանն էլ Սարգսյանի «տանիքն» է...
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ